Ուրախալի լուր. Ղազախստանում կայացած միջազգային օլիմպիադայից մեր աշակերտները վերադարձել են 1 ոսկե 7 արծաթե և 10 բրոնզե մեդալներով

Օրերս Ղազախստանում տեղի է ունեցել միջազգային օլիմպիադա: Օլիմպիադային մասնակցել են նաև Հայաստանի դպրոցականները: Դպրոցականները եղել են  Քվանտի և Երևանի ֆիզմաթ դպրոցի սաները: Օլիմպիադայի մեկնարկը տրվել է հունվարիառաջին աշխատանքային օրը և ավարտվել է այսօր:

Հայաստանի աշակերտենր իրենց դրսևորել են լավագույնս՝ վերադառնալով էական հաջողություններով ու նվաճումներով. նրանք նվաճել են մեկ ոսկե, յոթ արծաթե և տասը բրոնզե մեդալներ:

Այս մասին տեղեկանում ենք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջոցով: Նա ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին և մրցանակակիրներին՝ ոսկե մեդալակիր  Ալեքս Աբելյանին, արծաթե մեդալակիր Ռուբեն Համբարձումյանին, Լորետա Արզումանյանին, Կարեն Բաղդասարյանին, Եվա Հունանյանին, Կարեն Մոսոյանին, Սամվել Անդրեասյանին, Էմիլ Կոստանյանին, բրոնզե մեդալակիր Էրիկ Բաբասյանին, Վահրամ Ասատրյանին, Դավիթ Կիրակոսյանին, Դավիթ Գյուլամիրյանին, Նորայր Գևորգյանին, Դավիթ Մարգարյանին, Ռոբերտ Քոչարյանին, Տիգրան Չթչյանին, Վհագն Դիլանյանին, Էլեն Պատիկյանին:

Գոգյանը նշում է, որ այս տարի օլիմպիադային առաջին անգամ մասնակցել են նաև աղջիկները և պատվով են դուրս եկել մրցաշարից՝ նվաճելով պատվավոր հորիզոնականներ:

Սա նաև մեր ուսուցիչների ձեռքբերումն է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուրախալի լուր. Ղազախստանում կայացած միջազգային օլիմպիադայից մեր աշակերտները վերադարձել են 1 ոսկե 7 արծաթե և 10 բրոնզե մեդալներով
error: Content is protected !!