Ուշադրություն. Կառավորությունը կփոխհատուցի նաև մինչև 30.000 դրամի գազ և 10.000 դրամի լույս ծախսած քաղաքացիների կոմունալ վճարները 30 %-ի չափով

Այսօր առավոտյան իր ուղիղեթերային ելույթի ժամանակ Ն. Փաշինյանը վերջում հավելեց, որ իրենք հետևում են նաև քաղաքացիների բողոքներին ու դժգոհություններին՝ փորձելով լուծել նրանց բարձրաձայնած խնդիրները հնարավորության սահմաններում:

Երեկվա կառավարության որոշումը կոմունալ վճարումների հետ կապված մեջ դժգոհությամբ էր ընդունվել հանրային շրջանակներում: Արդեն կեսօրին ԱԺ պատգամավոր Էդ. Մարուքյանը հանրայնացրեց տեղեկություն, ըստ որի կառավարությունը պատրաստվում է մի նոր ծրագիր գործարկել, թվով տասներկուերորդը: Այդ ծրագրի շահառուներն այս անգամ այն քաղաքացիներն են, որոնց կոմունալ վճարներից գազի փետրվար ամսվա ծախսը 10.000-ից մինչև 30.000 դրամ է կազմում, իսկ լույսի վարձավճարը՝ հինգ հազարից մինչև տասը հազար դրամ:

Այս դեպքում կառավարությունը պատրաստվում է վճարել քաղաքացիների վճարների երեսուն տոկոսը: Ընդ որում, հարկ չկա որևէ դիմում լրացնել, վճարումները կկատարվեն ավտոմատ սկզբունքով:

Այն քաղաքացիները, ովքեր արդեն վճարումներն արել են, բայցև տեղավորվում են այս սկզբունքների սահմաններում, դարձյալ անմասն չեն մնա այս աջակցությունից. գումարը կդառնա դեպոզիտային՝ որպես մարտի վճար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուշադրություն. Կառավորությունը կփոխհատուցի նաև մինչև 30.000 դրամի գազ և 10.000 դրամի լույս ծախսած քաղաքացիների կոմունալ վճարները 30 %-ի չափով
error: Content is protected !!