Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը Սոնա Շահգելդյանը

Սոնա Շահգելդյանն ամենամյա սովորություն է դարձրել ծննդյան օրը նշել բավականին հետաքրքիր, հաճելի, բայցև աշխատանքային միջավայրում: Բանն այն է, որ երգչուհու ծննդյան օրը համընկնում է սիրահարների օրվա հետ, իսկ երգչուհին ամեն անգամ այն յուրօրինակ տոն է կազմակերպում իր համար՝ միաժամանակ ուրախացնելով նաև երկրպագուներին:

Այդ առումով այս տարի ևս բացառություն չէ. Սոնան կրկին բեմում է նշելու ծննդյան օրը: Նա ելույթ է ունենալու իր երկրպագուների համար՝ այդպիսով նաև շնորհավորելով նրանց տոնը:

Համերգի համար երգչուհին ընտրել է սիրային ռոմանտիկ, թեմատիկ երգեր, որոնք կներդաշնակվեն օրվա խորհրդի և տրամադրության հետ:

Բացի այս Սոնան երկու լավ նորություն ևս ունի իր երկրպագուների համար: Նա պատրաստվում է երկու երգ հրապարակել, որոնք կրկին սիրային ռոմանտիկ թեմատիկայով են, ընդ որում երգերից մեկը լինելու է անգլերեն:

Սոնան երգչի ելույթների ժամանակ կարևորում է առավել ձայնային հզորությունը, քան հաճախ մատուցվող շոու ծրագրերը, որոնք նա այդքան էլ չի հավանում:

Երգչուհին իր հաջողության գաղտնիքը ոչ միայն ձայնի, այլև երկրպագուների հետ չափազանց անկեղծ լինելու հետ է պայմանավորում: Իսկ միջանձնային հարաբերություններում նա կարևորում է մարդկային բարձր որակները, անկաշառությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում նշել ծննդյան տարեդարձը Սոնա Շահգելդյանը
error: Content is protected !!