Որտե՞ղ և ինչպե՞ս է Անի Երանյանը դիմավորել իր ծննդյան օրը (լուսանկարներ)

Անին ներկայումս հայրենիքում է. նա վերադարձել է մի հեռուստանախագծի՝ սերիալի նկարահանումներին մասնակցելու նպատակով:

Հերթական անգամ Անին իր արվեստով հետաքրքրվողներին ներկայացավ բոլորովին այլակերպված, ոճային ու կերպարային բոլորովին նոր դրսևորումներով:

Նախորդ օրը Անիի ծննդյան օրն է եղել և արտիստուհին օրը դիմավորել է հենց նկարահանման հրապարակում:

Նկարահանվող ֆիլմի ռեժիսորի՝ Ելենա Արշակյանի ակտիվ մասնակցությամբ հրապարակում ներկա աշխատակազմը շնորհավորել է Անիի ծննդյան տարեդարձը՝ շարունակելով նկարահանման ընթացքը:

Անիին օրվա ընթացքում շնորհավորել են նրա գործընկերները, շատ հայտնի և սիրված մշակութային գործիչներ, որոնց շնորհավորական հրապարակումները կից ներկայացնում ենք:

Շատերը շնորհավորական խոսքերին ու բարեմաղթանքներին կից հրապարակել են նաև իրենց ունեցած հին ու նոր նկարներից մի քանիսը, որոնցում Անիի հետ են:

Նրանք ջերմ ու բարի մաղթանքներ են հղել իրենց  հարազատ ու սիրելի Անի Երանյանին:

Ահա նաև ծննդյան փոքրիկ միջոցառումից մի հատված, որը տեղադրել է Ելենա Արշակյանը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Որտե՞ղ և ինչպե՞ս է Անի Երանյանը դիմավորել իր ծննդյան օրը (լուսանկարներ)
error: Content is protected !!