Ոսկե դիմակ իդեալական մաշկի համար․ Ձեր մաշկը կսկսի պարզապես փայլել

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • Նարնջի կամ գազարի հյութ (2 թեյի գդալ)
  • Քրքումի փոշի՝ 1 պտղունց

Պատրաստումը

Վերցրեք բոլոր բաղադրիչները։ Պատառաքաղի և ձեռքի հարիչի օգնությամբ խառնեք այն։ Եթե դուք շատ չոր մաշկ ունեք, կարող եք ավելացնել 1 թեյի գդալ մեղր այդ խառնուրդի մեջ։ Դեմքի դիմակը պատրաստ է։ Հիմա լվացեք դեմքը և վրձնի կամ բամբակի օգնությամբ քսեք այն դեմքին՝ խուսափելով ունքերի և աչքերի տակի հատվածից։

Սպասեք 5 րոպե։ Այնուհետև քսեք ևս մեկ շերտ այդ դիմակից։ Թողեք այն 15 րոպե, որպեսզի այն ամբողջովին չորանա։ Դրեք սրբիչը ջրի մեջ, որպեսզի ներծծի ջուրը և ձեռքի շարժումներով մաքրեք այն։ Այնուհետև լվացեք դեմքը մաքուր ջրով։ Օգտագործեք այս դիմակը շաբաթական 2 անգամ լավ արդյունքի հասնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ոսկե դիմակ իդեալական մաշկի համար․ Ձեր մաշկը կսկսի պարզապես փայլել
Աղջիկը հարսանեկան ծաղկեփունջը բռնեց, բայց իր ընկերոջ արձագանքը ցնցեց բոլորին
error: Content is protected !!