Ոչինչ չի խանգարում էս հզոր Տղերքին ուրախանալ, ապրել ու պայքարել. պարում են հայ քաջերը

Տոնական օրվա լավագույն հանգուցալուծումը, թերևս, իրենց առողջությունը այս տոնի լիարժեք կայացմանը նվիրած հայորդիների խրախճանքն է:

Զինհաշմանդամների վերականգնողական հարցերով անձամբ զբաղվող բժիշկ Արմեն Մուրադյանը մի գեղեցիկ հոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են հայ քաջերը տոնում իրենց իսկ տոնը:

Նրանց մեծ մասը գամված է սայլակին, սակայն նույնիսկ սայլակը չի խանգարում նրանց լիաարժեք ուրախանալու: Նրանք չեն կորցրել իրենց պայքարի ոգին և սայլակին հրաժեշտ տալու հույսը:

Ամեն դեպքում նրանց հաջողվել է պահպանել հոգու կորովը, լիաթոք ուրախանալու կարողությունը, ինչը նրանց անվիճելի ուժի ևս մեկ դրսևորում է: Նրանց ընկերական ջերմ սերն է նրանց պահպանել դիրքերում, մեկը մյուսի մասին հոգ տանելու հանգամանքն էլ ավելի հզոր է պահել նրանց պահպանած դիրքերը:

Նման քաջերի օրինակով էլ դաստիարակվում են մեր ապագա զինվորները, որոնք դասագրքերից ու գեղարվեստական ստեղծագործություններից զատ ունեն իրենց ոգեշնչման իրական աղբյուրը, օրինակը:

https://www.facebook.com/650745045088039/videos/2457106721217775/?t=23

Оцените статью
Ոչինչ չի խանգարում էս հզոր Տղերքին ուրախանալ, ապրել ու պայքարել. պարում են հայ քաջերը
Մանկատան 30 շրջանավարտի այսօր բնակարանի գնման վկայագրեր հանձնվեցին
error: Content is protected !!