Ո՞ր հացն է ավելի օգտակար՝ սևը, թե սպիտակը. գիտնականներ

Կենսաբանները սև հացի օգտակարության և սպիտակ հացի վնասակարության միանշանակ վկայություններ չեն գտել՝ հայտնաբերելով մարդկանց օրգանիզմի արձագանքի զգալի տարբերություններ երկու մթերքների օգտագործմանը:

Այս մասին հայտնում է Cell Metabolism ամսագիրը: «Մարդիկ կարող են լիովին տաբեր կերպ արձագանքել նույն սննդին: ՄԻնչև հիմա մթերքների դիետիկ արժեքը նույնն էր համարվում բոլոր մարդկանց համար: Փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցման հիման վրա դիետաները միշտ տապալվւմ են»,- հայտարարել է Էրան Էլինավն Իսրայելի Վեյցմանի ինստիտուտից:

Վերջին տարիներին ԶԼմ-ներում տեղեկություններ են տարածվում, որ սպիտակ հացը վնասակար է առողջության համար, իսկ սևը՝ օգտակար: Էլինավը և նրա գործընկերները որոշել են դա ստուգել 20 կամավորների մասնակցությամբ, որոնց կեսը 2 շաբաթ սնվել է գործնականում միայն սև հացով, մյուսները՝ սպիտակ: Երկու դեպքում էլ կալորիաների մոտ քառորդ մասը հացն էր կազմում, մյուս մասը՝ սովորական մթերքները:

Մեկ ամիս անց խմբերը տեղերով փոխվել են և սկսել են մյուս տեսակի հացից ուտել: Այդ ընթացքում գիտնականները հետևել են կամավորների արյան մեջ գլյուկոզայի, միկրոտարրերի և սպիտակուցների քանակին, նաև նրանց քաշի, ճնշման և այլ ֆիզիոլոգիական բնութագրերի փոփոխություններին:

Ուսումնասիրան արդյունքում պարզվել է, որ սպիտակ և սև հացերը մոտավորապես նույն կերպ են ազդել օրգանիզմի աշխատանքի վրա և գրեթե չեն փոխել կամավորների օրգանիզմի նյութափոխանակությունը: Կենսաբանները համեմատել են, թե տարբեր կամավորների օրգանիզմն ինչպես է արձագանքել սպիտակ և սև հացերին: Որոշ կամավորների համար ավելի օգտակար է եղել սպիտակ հացը, մյուսների համար՝ սևը:

Հետաքրքիր է որ ոչ մի, ոչ մյուս տեսակի հացերի օգտագործումը չի փոխել միկրոֆլորան, ինչը նախկինում կապում էին մարդու առողջության վրա սև հացի դրական ազդեցության հետ: Թե ինչու է այդպես՝ գիտնականները դեռ չգիտեն, բայց ենթադրում են, որ դա կապված է օսլայի, գլյուկոզայի և այլ ածխաջրերի վերամշակման համար պատասխանատու միկրոֆլորայի միկրոբների գործելու տարբերությունների հետ:

Աղբյուրը

Оцените статью
Ո՞ր հացն է ավելի օգտակար՝ սևը, թե սպիտակը. գիտնականներ
Մայր դելֆինը իր սատկած ձագի մարմնինը բարձրացնում է ջրի մակերևույթին․չցանկանալով ընդունել նրա մահը
error: Content is protected !!