Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով

Վերջին շրջանում հանրայնացված կառավարական հաշվետվությունների հիման վրա մասնագետները եզրակացնում են, որ իրականանում են այն տեղաշարժերը, որոնք հասարակության մոտ սպասված էին: Շատ ոլորտներում դրական տեղաշարժերն իսկապես անժխտելի են:

Շատ մեկնաբանների կարծիքով թերևս հենց այս հանգամանքն էլ առաջ է բերել հասարակական մի որոշ շերտի, մասնավորապես նախկին պաշտոնյաների զայրույթը և առիթ հանդիսացել, որ հարձակում սկսեն՝ թիրախավորելով վարչապետին և նրա ռեյտինգի վրա մեծապես դրական ազդեցություն ունեցող նրա ընտանիքին:

Ըստ վերլուծաբանների՝ տիրող լարված իրավիճակի հետևում նկատելի է հակահեղաոխության ձեռագիրը:

Պարզվում է՝ ներքին խմորումներին հակառակ՝ միջազգային հարթակներում Փաշինյանի քաղաքականության վարկանիշը բավականին բարձր է: Նույնիսկ նրա վարած քաղաքականությանն անդրադառնում են միջազգային հեղինակավոր թերթեր՝ գնահատելով երկրում տեղի ունեցող դրական տեղաշարժերը, որոնք անժխտելի են:

Փաշինյանը հրապարակել է թերթերից մեկի հոդվածը, որը դրական է գնահատել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ մեկնաբանելով, որ մենք արդեն քաղում ենք հեղափոխության արդյունքները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շվեյցարիական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում մեր երկրի մասին հոդված է տպագրել՝ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով
error: Content is protected !!