Շունը գտավ մի նորածին երեխա, որը ողջ թաղված էր հողում

Այս պատմությունը տեղի ունեցավ Թաիլանդում:

Մարդը առավոտյան արթնացավ եւ իր շան հետ զբոսնում էին: Ամեն ինչ նորմալ էր, բայց հանկարծ շունը վազեց մի տեղ եւ սկսեց անդադար հաչալ եւ հողը փորել: Մարդը մոտեցավ իր շան մոտ եւ տեսավ մի փոքրիկ երեխայի ոտք, որը երեւում էր հողից:

Մարդը ցնցված էր: Նա անմիջապես սկսեց հողը փորել երեխային հանելու համար, իսկ հետո շտապեց նրան տեղափոխել մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը կարողացավ գտնել երեխայի մորը: 15-ամյա մի աղջիկ, ով գաղտնի ծնել էր երեխային եւ վախենալով, որ նրան բոլոր ծանոթները կդատապարտեն, թաղել էր ողջ երեխային դաշտում:

Աղջիկը ձերբակալվել է եւ նրան դատ է սպասվում: Եվ նրա ծնողները ասացին, որ երեխային տանելու են պահեն: Բարեբախտաբար, երեխային ոչինչ չի պատահել:

Երեխան ողջ է մնացել մի շան շնորհիվ, որը երեք թաթի վրա է քայլում, ձագ ժամանակ նրան վրաերթի էին ենթարկել: Սակայն շան տերը միշտ ասում է, որ սա աշխարհի լավագույն շունն է:

Оцените статью
Շունը գտավ մի նորածին երեխա, որը ողջ թաղված էր հողում
Ապագայի թռիչքներ. Ստեղծվել է առանց պատուհանների ինքնաթիռ
error: Content is protected !!