Շաքարավազով իմ ամենասիրելի թխվածքաբլիթները․ Պատրաստվում են հաշված րոպեների ընթացքում և դուր է գալիս բոլոր հյուրերին։
Այս թխվածքաբլիթը շատ պարզ է պատրաստվում։ Այն կարող է պատրաստել անգամ ցանկացած երեխա։
Բաղադրիչներ․
- 200 գրամ կարագ (սենյակային ջերմաստիճանում գտնվող),
- 1 ձու,
- 0,5 թեյի գդալ սոդա (հանգցնել),
- ալյուր այնքան, որ խմորը լինի թույլ, սակայն ձեռքերին չկփչի,
- 0,75 բաժակ շաքար,
- 2 թեյի գդալ խոշոր աղ՝ հենց սա է մեր գաղտնիքը։
Պատրաստման ընթացքը․
Խառնում ենք բոլոր մթերքները, բացի ալյուրից և աղից, մինչև միատարր զանգված ստանալը։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը և աղը։ Արագ խառնում ենք խմորը։ Գրտնակում ենք խմորը բարակ շերտերի՝ մոտ 3-4 մմ հաստությամբ։ Կտրում ենք աստղերի ֆորմայով։ Թխում ենք ջեռոցում՝ 180 աստիճան տաքության տակ։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը