Ն. Փաշինյանն Արցախում է. նա Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը

Ն. Փաշինյանն այսօր շրջում է հայկական տարբեր տարածաշրջաններում՝ մասնակցելով օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, իր ներկայությամբ ոգևորելով մարդկանց:

Նախորդող հոդվածներից մեկում ներկայացրել ենք նրա այցը Գեղարքունիք, իսկ այժմ նա Արցախում է. մասնակցում է Շահումյանում սպաների բնակարանամուտի արարողությանը:

Այս արարողությանը մասնակցում են ՀՀ և ԱՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Արցախի նախագահը:

Այս արարողությունը կարևոր է և խորհրդանշական. այն խորհրդանշում է Շահումյանի շրջանի զարգացման և բարգավաճման հանգամանքը:

Հանդիսավոր կերպով սպաներին շնորհավորական խոսք ասելով՝ պարձրաստիճան պաշտոնյաները կարևորեցին հատկապես նոր կառուցված բնակարանների նշանակությունը, ինչպես նաև այնտեղ հենց սպաների բնակեցման հանգամանքը:

Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Արցախի զինված ուժերի հոգևոր առաջնորդը:

Ն. Փաշինյանն ու Բ. Սահակյանը շրջեցին նորակառույց բնակարաններում՝ անձամբ շնորհավորելով տանտերերին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արցախում հասարակությունը Փաշինյանին մեծ ջերմությամբ է ընդունում, նույնիսկ փոքրիկներից մեկը նրան ասաց, որ անակնկալ ունի և երգ նվիրեց:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ն. Փաշինյանն Արցախում է. նա Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը
error: Content is protected !!