Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ

Մի շարք մշակութային գործիչներ այսօր հանդես են եկել կոչով, որտեղ պահանջում են վերանայել Ռ. Քոչարյանի դատավարության ընթացքը՝ փոխելով խափանման միջոցը:

Այս հայտարարությունը մեծ վրդովմունքով է ընդունվել մշակութային մյուս գործիչների կողմից: Նրանք այս քայլը սխալ և անընդունելի են համարում:

Կարծիքներ են հնչել նաև հակառակի մասին: Հասարակության մյուս հատվածը՝ մյուս մտավորականները, ինչպես նաև՝ աշխատավորներ, բժիշկներ, գյուղացիներ, ուսուցիչներ, զինվորներ և այլ շերտեր արտահայտել են իրենց կարծիքը` կալանքը թողնել որպես խափանման միջոց։

Ստացվում է ջրբաժան վաստակավոր, նշանավորներների մի մասի և ողջ ժողովրդի հակադիր պահանջի միջև։ Ընդ որում, ռուսաստանաբնակ հայտնիներն , ովքեր իրենց դատողությունները կառուցում են լրատվամիջոցների կողմից մեկնությունների հիման վրա, չեն արտահայտում հայաստանաբնակ չարքաշ ու իրոք տառապած հատվածի կողմից արված տեսակետներ։

Կոչով դիմողների մեջ էին նաև Նունե Եսայանը և Ավո Խալաթյանը: Այսօր համացանցում վիդիո տեղադրվեց, որտեղ երևում է, որ Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը մինչ այդ հանդիպել են Լևոն Քոչարյանի հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ
error: Content is protected !!