Նոր մանրամասներ. Գյումրու դեպքից տուժած աղջնակը որոշ բառեր է արտաբերել. նրա խնամակալության համար դիմել են բազմաթիվ քաղաքացիներ

Գյումրու դեպքը մեծ հանրային տարածում է ստացել: Այդ առիթով երթ է կազմակերպվել, որի հանգրվանը եղել է գյումրեցի մահացած կնոջ տան դարպասների մոտ: Երթի մասնակիցները կարևորել են մարդկանց զգոնությունը և ուշադրությունը այս հարցի առնչությամբ: Մասնակիցների պնդմամբ նմանօրինակ դեպքեր տեղի են ունենում հիմնականում մարդկանց լռության պարագայում:

Այսօր առավոտյան տուժած 13-ամյա աղջնակը՝ Նազելին, որ մի քանի օր է շարունակաբար համառորեն պայքարում է կյանքի համար, առողջական որոշակի բարելավում է գրանցել: Երեկվանից նա արդեն կարողացել էր հրաժարվել արհեստական շնչառական սարքավորումներից, իսկ այսօր արդեն մի քանի կցկտուր բառեր է ասել:

Բժիշկն ասում է, որ նա հիմնականում քնած է լինում, որպեսզի առանց այն էլ վնասված ուղեղն ավելի չծանրաբեռնվի: Քանի որ ցավալիորեն աղջնակի հարազատներից նրանց խնամելու համար չեն արձագանքել, շատ քաղաքացիներ, Նազելիի դպրոցի ուսուցիչները դիմել են խնամակալության պատրաստակամությամբ:

Առայժմ սպասում են Նազելիի առողջացմանը, իսկ խնամակալության որոշում կայացնելիս առավելությունը տալու են նրան, ում աղջնակը ծանոթ է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նոր մանրամասներ. Գյումրու դեպքից տուժած աղջնակը որոշ բառեր է արտաբերել. նրա խնամակալության համար դիմել են բազմաթիվ քաղաքացիներ
error: Content is protected !!