Նոր թարմացում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք. ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ

ԱՆ մամլո խոսնակը նախասահմանված կարգի համաձայն ժամը 11-ին նոր թարմացումներ հրապարակեց սոցհարթակային իր էջում՝ տեղեկացնելով տասնվեց նոր վարակի դեպքերի մասին: Նա հրապարակման մեջ տեղեկացրել է, որ կան տասնմեկ առողջացած վիրուսակիր քաղաքացի, ովքեր, ստանալով բացասական կրկնակի թեստավորման արդյունք, պատրաստվում են տուն վերադառնալ:

Ա. Նիկողոսյանը տեղեկացրել է նաև մահվան ելքի մասին: Մահացած քաղաքացին տղամարդ է, ով եղել է յոթանասուն տարեկան: Ոնենալով շագանակագեղձի ադենոմա և զարկերակային գերբարձր ճնշում՝ տղամարդը չի կարողացել հաղթահարել վիրուսի պատճառով առաջացած թոքաբորբը, որը երկկողմանի դրսևորում է ունեցել:

Այսպիսով՝ մեր տարածաշրջանում COVID 19-ի պատճառով գրանցված մահվան ելքերի թիվը հասավ տասնմեկի:

Կառավարությունը կրկին հորդորում է խստորեն հետևել սահմանված նոր կանոնակարգին՝ զերծ մնալով ավելորդ ու անհարկի շփումներից: Ժամանակների հրամայական է դարձել մեկուսացած կենսակերպ վարելը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նոր թարմացում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք. ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ
error: Content is protected !!