Նշանադրության կորած մատանին գտնվեց 13 տարի անց՝ գազարի վրա

Կանադական Ալբերտայի 84-ամյա բնակչուհին ՝ Մերի Գրեմը կարողացավ ետ ստանալ կորած  ադամանդե մատանին 13 տարի անց, այն բանից հետո, երբ  հայտնաբերեց այն իրենց այգուց քաղված գազարի վրա:

2004 թվականին կինը  այգեգործական աշխատանքների ժամանակ կորցրել էր մատանին:    Մերին շատ անսփոփ վիճակում էր, սակայն նախընտրեց թաքցնել գաղտնիքը բոլորից միայն տղային պատմելով այդ մասին: Որդին գնեց նույն մատանու էժանագին տարբերակը և այդ տարիների ընթացքում կինը կրում էր այդ մատանին:

Երկուշաբթի օրը նրա հարսը , որն ապրում էր այդ ֆերմայում, անսպասելի բացահայտեց գաղտնիքը՝ գտնելով մատանին, երբ լվանում էր այգուց քաղված գազարը:

Գազարն աճել էր հենց մատանու միջով, որը տարիներ առաջ ծածկված էր եղել հողով:

Մերի Գրեմի որդին անմջապես կռահեց, թե ում կարող է պատկանել մատանին և զանգ տվեց մորը:

Այժմ  կինը զղչում է, որ թաքցրել է ճշմարտությունը ամուսնուց, որը 5 տարի առաջ էր մահացել: Իր խոսքերով , հարսը շատ էր ուրախացել, և գտնում ենք, որ այս պատմությունը բավականին զվարճալի է:

Оцените статью
Նշանադրության կորած մատանին գտնվեց 13 տարի անց՝ գազարի վրա
Հիասքանչ կոկտեյլ, որը կայրի ճարպերը, կբարելավվի հիշողությունը, լսողությունը և տեսողությունը
error: Content is protected !!