Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է և իր դուստրը

Համացանցում տարածվել է մի շատ հուզիչ լուսանկար, որն ունի իր նույնքան հուզիչ ու գեղեցիկ պատմությունը: Լուսանկարում «Իմպերիալ Պալաս» հյուրանոցի մոտ ապակու արանքից միմյանց հետ շփվող հայր ու աղջիկ են, ովքեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողանում դեռևս հաղթահարել ապակե պատնեշը:

Արմեն Մարտիրոսյանն աշխատանքային բերումով մշտապես առնչություն է ունեցել բուժծառայության ոլորտի հետ. նա Արմավիրի  ուսումնական բրիգադայի բուժծառայության պետն է, ով զբաղվում է զորամասում դիզինտերիայի և այլ հիվանդությունների տարածման դեմ պայքարելով:

Նրա դուստրը ևս հեռու չէ հոր գործունեության ոլորտից: Զարուհի Մարտիրոսյանը էնդոկրինալոգիայի օրդինատոր է և հավատարիմ իր մասնագիտության պահանջներին ու իր մարդկային սկզբունքներին՝ արդեն տևական ժամանակ իր գործընկերների հետ համառորեն պայքարում է COVID 19 վիրուսի դեմ:

Զարուհին իր մյուս գործընկերների և այլ կամավորների հետ զբաղվում է վիրուսակիր և կոնտակտավոր քաղաքացիներին սպասարկելով, նրանց մասին հոգ տանելով՝ ընտանիքի անդամներից հեռու: Իսկ հոր հետ շփվում է նման կերպ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է և իր դուստրը
error: Content is protected !!