Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թղթի» կեղծ լուրը ԱԱԾ-ն է տարածել. Արթուր Վանեցյանը հիմա ցանկանում է կուսակցություն ստեղծել Կարեն Կարապետյանի հետ

Դանիել Իոնիսյանը խոսել է ներկայումս Հայաստանում ընթացքող թեժ ու վտանգավոր քննարկումերի մասին, իր կարծիքն ու տեղեկությունները հայտնել տեղի ունեցողի մասին:

Դանիել Իոնիսյանը վստահ է, որ Արթուր Վանեցյանին առաջնորդում են առավել մեծ պաշտոններ զբաղեցնելու ամբիցիաները, դրա համար էլ նա դավադրություններ է կազմակերպում:

Իոնիսյանը հաստատում է այն տարածված կարծիքը, որ այժմ Հայաստանում կան ուժեր, որոնք աշխատում են վարչապետի, նրա ընտանիքի, գործող քաղաքական ուժի, հեղափոխության դեմ:

Իոնիսյանը հիշում է, թե Վանեցյանը ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո՝ կարծիք հայտնելով, որ Վանեցյանը Փաշինյանից և իրեն պաշտոնի համար երաշխավորողներից՝ Ալեն Սիմոնյանից ու Ֆելիքս Ցոլակյանից, այլ ոչ թե զարտուղի ճանապարհներ փնտրի ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու համար:

Իոնիսյանը ասում է, որ Վանեցյանի հրաժարականից հետո պարզ դարձավ, որ Ն. Փաշինյանի «գժի թուղթ» ունենալու մասին կեղծ լուրերի հետևում էլ Վանեցյանն է կանգնած: Այժմ Վանեցյանը նպատակադրվել է նոր կուսակցություն ստեղծել Կարեն Կարապետյանի (Տաշիր Գրուպ) հետ:

Իոնիսյանը այս լարվածության մթնոլորտը բացատրում է այն հանգամանքով, որ որոշ ուժերի և անձանց պարզապես դուր չի գալիս երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները և համընդհանուր մաքրման գործընթացը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թղթի» կեղծ լուրը ԱԱԾ-ն է տարածել. Արթուր Վանեցյանը հիմա ցանկանում է կուսակցություն ստեղծել Կարեն Կարապետյանի հետ
error: Content is protected !!