Նա քրոջը խնդրեց, որ նորածին դստերը շուն չնվիրի. ահա, թե ինչ եղավ հետո…
2007թ-ին Imgur կայքի օգտատերերից մեկը խնդրեց քրոջը, որ շուն չգնի իր ապագա երեխայի համար, սակայն քույրը անտեսեց հղի կնոջ խնդրանքը: Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ կենդանին և երեխան լավագույն ընկերներ կդառնան:
Առաջին օրվանից սև լաբրադորը և աղջնակը ընկերացան: Շունը երբեմն ուտում էր երեխայի ուտելիքը, սակայն նրանց ընկերությունը այդ փաստից չէր տուժում:
Երբ աղջիկը մեծացավ, նրանք իրենց համար լավագույն ավանդույթ դարձրեցին ամեն կիրակի մուլտֆիլմ դիտելը: Նրանք անբաժան էին: Ընկերները, մինչև անգամ, միասին դպրոց էին գնում:
Տարիները անցնում էին, իսկ շան մոտ նկատելի էին դառնում ծերության առաջին նշանները:
Ինչպես կարելի է չսիրել այն կենդանուն, որը հանուն իր փոքրիկ ընկերուհու, նույնիսկ, արքայադստեր զգեստ էր համաձայնում հագնել:
Նրանց ընկերությունը 10 տարվա պատմություն ունի: Վերջերս շան մոտ բարորակ ուռուցք էր հայտնաբերվել, որի հեռացումից հետո աղջիկը նրանից մի քայլ չի հեռանում:
Նրանց ընկերությունը բացառիկ է և իսկական…
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն