Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին՝ հայտնելով իր տեսակետը

Արմեն Սարգսյանը ներկայումս շիկացած ու քննարկվող խնդրահարույց հարցերի շուրջ խոսել է լրատվամիջոցներից մի քանիսի ներկայացուցիչների հետ:

Ա. Սարգսյանն իր վարքագիծը մեկնաբանում է երկրում գործող խորհրդարանական կարգերի հանգամանքով. այս համատեքստում նա լուրջ մտահոգություններ ունի, թե արդյոք որքանով է ճիշտ նախագահական կարծիքի հայտնումը:

Նա չի բացառում իր խորհուրդների և դիտարկումների միջոցով որևէ կերպ որևէ իրադարձությանը միջնորդելու հնարավորությունը, բայց պետք չէ հատել կարկիր գծերը:

Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ անձամբ դեռ ԱԺ-ից որևէ փաստաթուղթ չի ստացել, իսկ ստանալու դեպքում նա կհանրայնացնի իր որոշումը:

Նախագահը նշել է, որ ներկայիս երկակաի կյանքի պայմաններում, երբ մարդիկ սոցիալական հարթակներում մի մարդ են, իսկ իրականում մեկ այլ, երբ համացանցը ողողված է ֆեյքերով, ապա շատ կարևոր է հանրությանը կամարտահայտման հնարավորություն տրվի:

Նա նշում է, որ շփվել է հասարակական տարբեր շերտերի հետ, նա արձանագրել է ժողովրդական հատվածների անվիճելի դժգոհությունը, հստակ է, որ օրենքը չի համապատասխանում ՍԴ-ին, ուստիև անհրաժեշտություն է առաջացել որոշակի բարեփոխումների, սիկ այս համատեքստում ժողովրդական ընտրությանը, հանրաքվեին դիմելը ամենից ճիշտ որոշումն է:

Առավել հանգամանալից՝ ստորև կցված տեսանյութում:

Արմեն Սարգսյանը` կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին և «Մեդիամաքս»-ին

Արմեն Սարգսյանը` կարևորագույն հարցերի մասին. նախագահի հարցազրույցը SHANTNEWS-ին, «Առավոտ»-ին և «Մեդիամաքս»-ին

Опубликовано SHANTNEWS.am Пятница, 7 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է երկրում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին՝ հայտնելով իր տեսակետը
error: Content is protected !!