Մեկ այլ՝ կարևոր հարց էլ է նա արծարծում․ «Պետպատվեր հասկացությունը գործում է միայն Ֆանարջյանի ինստիտուտում, դեպք է եղել՝ եկել է հիվանդը, մերժվել է Ֆանարջյանում, տեսել եմ, որ նրան հնարավոր է բուժել, բայց պետպատվերը չի գործում մեր ինստիտուտում։ Դուրս է գալիս, որ հիվանդը հայտնվել է մի սահմանափակման մեջ։ Պետությունը պետք է այս առումով կարգավորող դեր խաղա։ Մոսկվայում, օրինակ, կա գլխավոր օնկոլոգ, որը ճիշտ է կազմակերպում աշխատանքը։ Մեր երկրում միայն Երևանում, մի քիչ էլ մեծ քաղաքներում է քաղցկեղով բուժումը կազմակերպվում, իսկ շրջաններում՝ ոչ։ Շատ թույլ է արտահայտված նաև ասոցիացիաների դերը։ Ասոցիացիան, մինչդեռ, կարող է մեծ դեր խաղալ։ Երբ լինում են բարդություններ, մահացության դեպքեր, ապա ասոցիացիան շատ խիստ քննադատում, որոշում է, թե որտեղ կան թույլ կետեր։ Բժշկական ասոցիացիան պետք է լինի ռեալ մարմին, որն ապահովում է պրոֆեսիոնալ մակարդակ։ Եվ եթե մի հիվանդանոցում կատարվել է սխալ բուժում, ապա դա պետք է քննարկվի ասոցիացիայի մակարդակով և հասնի ընդհուպ նրան, որ այդ հիվանդանոցին զրկեն բժշկական լիցենզիայից»։

Աղբյուրը՝ hraparak.am