Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. պարզաբանում է անձամբ Մկրտիչ Արզումանյանը

Մկրտիչ Արզումանյանը ներկայումս զբաղված է բուռն ստեղծագործական, մասնագիտական գործունեությամբ: Նա ընդգրկված է միանգամից մի քանի նախագծերում, որոնք հեռուստատեսային ու թատերական բնույթ ունեն:

Վերջերս մամուլում ու հասարակական միջավայրներում սկսել էր լայնորեն տարածվել ու քննարկվել այն ինֆորմացիան, թե հնարավոր է Մկրտիչ Արզումանյանին առաջարկվի լուրջ քաղաքական պաշտոն: Տարբեր կայքերում հրապարակվող այս տեղեկության տակ տեղ էին գտել բազմաթիվ քաղաքացիների ողջույնի խոսքերն ու դրական արձագանքները:

Եթե մինչ այսօր խոսակցությունները վերացական բնույթի էին ու սոսկ ենթադրություններ, ապա այսօր դրանք հստակ տեղեկության էին վերածվել, որի միջոցով հայտնվում էր, թե հայտնի ու սիրված դերասանը շուտով դառնալու է Գյումրու քաղաքապետ:

Այս տեղեկությունն այնքան լուրջ տարածում էր ստացել, որ արձագանքել է անձամբ Մկրտիչը: Նա հայտնել է, որ իրեն լավ է զգում իր մասնագիտական ոլորտում և գտնում է, որ իր մասնագիտությամբ ավելի օգտակար կլինի երկրին ու երկրի մշակույթին, քան քաղաքական գործընթացի մեջ մտնելով:

Մկրտիչը վերջում հավելել է, որ առաջիկա հարյուր տարում նմանատիպ մտադրություններ չի ունենալու: Այս հայտարարության տակ էլ են դրական ու ողջունող մեկնաբանություններ գրվել, որոնցով ողջունում են դերասանի որոշումը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մկրտիչ Արզումանյանը կդառնա՞ Գյումրու քաղաքապետ. պարզաբանում է անձամբ Մկրտիչ Արզումանյանը
error: Content is protected !!