Լ. Մակունցի ուղղած հարցը ստիպեց Փաշինյանին բացել փակագծեր և անկեղծանալ՝ տեղեկացնելով, որ հաճախ է նաև իր աջակիցների շրջանակում կադրային սխալ ընտրություններ արել և փաստի առաջկանգնել, քանզի մադիկ անսկզբունքային են եղել:
Վարչապետը խոսքում շեշտեց, որ պետական համակարգի նախկին ներկայացուցիչներից շատերը շարունակում են նույն տեղում մնալ, քանզի դա իր խոստման և գործելաոճի բաղկացուցիչ մասն է:
Ն. Փաշինյանը նշում է, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ պետական ապարատը ևս պետք է նույնը մնա: Դա ամենևին էլ այդպես չէ, նպատակը հենց ապարատը փոխելն ու կայուն վիճակի բերելն է:
Վարչապետը խոստովանում է, որ իր նշանակած կադրերը հաճախ գնացել և շարունակել են իրենց նախկինների գործելաոճը, ինչի պատճառով կրկին հեռացվել են աշխատանքից, քանզի նպատակը մարդկանց փոխելը չէ, նպատակը պետական ապարատը վերակառուցելն ու նորոգելն է:
Նա հարցը գաղափարական է համարում, խնդիրը մարդկանց վերաբերմունքի մեջ է ամենից առաջ: Հանգամանալից՝ տեսանյութում: