Մի շտապեք դեն նետել չկտրող մկրատը, քանի որ կա նրան սրելու հեշտ միջոց

Դանակ սրել կկարողանաք, դա հեշտ է, իսկ այ մկրատների հետ այդ իմաստով խնդիր են ունենում գրեթե բոլորը: Շատերը նույնիսկ չգիտեն, որ կարելի է վերականգնել դրանց սրությունը, և դեն են նետում հաճախ:

Մենք որոշեցինք քեզ պատմել մկրատ սրելու սուպեր տարբերակի մասին: Ոչ մի առանձնահատուկ սարք պետք չի, իսկ պահանջվող նյութերը կան ամեն մեկի տանը

Ինչպես սրել մկրատները

Քեզ պետք է՝

  • ալյումինի փայլաթիթեղ (ֆոլգա)
  • մկրատ
  • 5 րոպե ժամանակ

Ինչպես անել

Վերցրու փայլաթիթեղի մի կտոր, ծալիր մի քանի տակ:

Մկրատով կտրատիր այդ ծալված փայլաթիթեղը: Այս գործողությունից հետո Մկրատը շատ ավելի լավ կկտրի, քան նախկինում էր:

Եթե ձեռքի տակ ունեք մախաթ ասեղ, ապա կարելի է դիմել նաև դրա օգնությանը: Վերցրու այն, դիր երու ոտիկների արանքում,որքան հանարվոր է մեջտեին մոտ և կամացուկ փակիր մկրատ, թույլ տալով, որ ասեղը սահի դեպի եզրը:

Բացի այդ պետք է հիշել, որ մկրատը կարող է լավ չկտրել նաև որովհետև երկու ոտիկներն իրար միացնող պտուտակն է թուլացել: Ընդամենն այն ամրացրու և վերջ:

Այ այսպես հեշտ կարելի է անել այն, ինչն առաջին հայացքից անհարմարություն էր ստեղծում:

Այս հնարքը կարող եք տեսնել նաև տեսանյութում:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մի շտապեք դեն նետել չկտրող մկրատը, քանի որ կա նրան սրելու հեշտ միջոց
error: Content is protected !!