«Միքելանջելոն բալետում». Հայազգի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը

Ռուսական բալետի տեսության պատմությունը սերտորեն առնչվում է Ագրիպինա Վագանովայի անվան հետ: Ազգությամբ հայ հանրահայտ բալերինան կնեսագրական ու մասնագիտական հետաքրքիր փուլերով է անցել, ճաշակել հաջողության և անհաջողության պտուղները՝ իր անջնջելի հետքը թողնելով համաշխարհային մշակույթի ոսկե էջերին:

Ունենալով բալետի և բեմի հետ անհամատեղելի ֆիզիկական թերություններ՝ նա կարծես պայքարի մեջ մտավ բնության հետ և հաղթեց՝ վարժությունների միջոցով հղկելով սեփական մարմինը:

Վագանովան ուսումնասիրել և հասկացել էր մարդու մարմնի գաղտնի գաղտնիքները, դրա հնարավորությունները: Նա իր ուսանողներից պահանջում էր խիստ ու կտրուկ. նրա համար չկար անհնարին ոչինչ:

Նրան ժամանակակիցները բնորոշում էին որպես մեծ խելքի տեր մարդ, իսկ հետո նրան որակեցին որպես բալետի Միքելանջելո:

Ագրիպինան ծնվել էր Սանկտ Պետերբուրգում՝ հայկական ընտանիքում: Երեք զավակներից կրտսերն էր նա:

Նա դժվար մանկությունից ու ծանր ուսումնառությունից հետո ի վերջո կարողանում է դառնալ իր ընտրած ոլորտի՝ բալերինայի չափանիշ: Նրա կենսագրական և մասնագիտական խութերը պատկերավոր ներկայացնելու համար բավական է նշել, որ բալերինայի կոչում նա ստացել է երեսունվեց տարեկանում, իսկ հաջորդ տարի նա լքում է բեմը:

Բեմին հաջորդում է նրա մանկավարժական գործունեությունը: Պարզվում է, որ նա ուսուցանելու հզոր ձիրք ունի, որն էլ օգտագործում է ի նպաստ մասնագիտական ոլորտի զարգացմանը: Ուսումնասիրելով իր ոլորտի նրբությունները՝ նա զբաղվում է դրա մանկավարժական ծրագրերի մշակմամբ, որն էլ պատճառ է դառնում «Դասական պարային հիմունքներ» գիրքի հրատարակմանը:

Գիրքը մեծ ընդունելության արժանացավ, տպագրվեց տարբեր լեզուներով, ունեցավ բազմաթիվ հրատարակություններ: Ժամանակին մասնագետները փաստում էին, որ ռուսական բալետում ամեն ինչ կապված է հենց Ագրիպինայի անվան հետ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Միքելանջելոն բալետում». Հայազգի Ագրիպինա Վագանովան՝ ռուսական բալետի տեսության հիմնադիրը
error: Content is protected !!