Մինչ հայրը քնած էր, դեռահաս դուստրը որոշեց կատակել հոր հետ և ահա արդյունքը. Ինչպե՞ս վարվեց հայրը

Այս պատմության հերոսուհին ամեն ինչ անում էր ծածուկ՝ չզգուշացնելով քնած հորը, որ արթնանալու է բոլորովին այլ մարդ դարձած:

Դեռահաս աղջնակ Բրի Թելոնը Արիզոնայից, կա՛մ չունենալով ուրիշ անելու բան, կա՛մ շպարի հանդեպ մեծ սիրուց դրդված, որոշեց կատակել հոր՝ Էդի հետ, քանի դեռ նա քնած էր: Ընդ որում նա չսհամանափակվեց միայն շպարով և դեմքը հարդարեց բոլոր մանրամասնություններով:

Երբ հայրն արթնացավ, անմիջապես չկարողացավ պատկերացնել, թե  որտեղ է գտնվում նա: «Ի՞նչ է, դու սոսնձե՞լ ես աչքերս»,- եղավ նրա առաջին արտահայտությունը:

Պատճառն, ամենայն հավանականությամբ,  արհեստական թարթիչներն էին: Երբ հայրը մոտեցավ հայելուն և տեսավ հոնքերը, չկարողացավ զսպել վայրի ծիծաղը: Մայրը, տեսնելով հորը, նույնպես, հանկարծակիի եկած, վարակվեց անզուսպ ծիծաղով: Կարելի էր կարծել, որ կատակը ստացվել էր:

Ավելի ուշ աղջիկը հրապարակեց իր գլուխգործոցը և գրեց. «Այս մարդը համբուրել է իմ մորը»:

Դե ինչ, մնում է իրոք հուսալ, որ ամեն ինչ լավ է անցել և հայրն իրոք գնահատել է դստեր կատակը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Մինչ հայրը քնած էր, դեռահաս դուստրը որոշեց կատակել հոր հետ և ահա արդյունքը. Ինչպե՞ս վարվեց հայրը
Հավը մոտեցավ կատվին և սկսեց կտցել նրան՝ ինչու՞,զվարճալի տեսանյութ
error: Content is protected !!