Մեր շուրջն ապրող բացառիկ մարդկանց մասին. Ապագա ծրագրավորողի մոտ բժիշկները Էյնշտեյնի աուտիզմ են հայտնաբերել

Ինչպես աշխարհահռչակ շատ հանճարեղ գիտնականների, այնպես էլ մեր հայրենակից Սամվելի մոտ բժիշկները աուտիզմի ախտանիշ են հայտնաբերել, որը պայմանավորված է ինտելեկտի բարձր մակարդակով:

Սամվելը մինչ յոթ տարեկանը չի կարողացել խոսել, իսկ բժիշկը տվել է «գերակտիվ» բնորոշումը: Նրան նույնիսկ մանկապարտեզում չեն ցանկացել ընդունել, սակայն ի վերջո ընդունել են:

Սամվելը շրջապատից տարբերվում է իր բնավորությամբ, իր վարքային դրսևորումներով: Ինչպես մայրն է ասում, նա աշխարհին այլ աչքերով է նայում, բոլորովին ոչ բոլորի նման, և դա նա շատ լավ է համարում: Մայրն ասում է, որ գուցե նա շատ ավելի ճիշտ հայացք ունի աշխարհի հանդեպ, քան մենք:

Սամվելն առանձնապես շփվել չի սիրում, շփվում է հազվադեպ և ոչ բոլորի հետ, սակայն նա րոպեում մի քանի բարդ խնդիր կարող է լուծել:

Սամվելի հետ աշխատող մասնագետը պնդում է, որ Սամվելը ապագա գործատուների համար կարող է հրաշալի պոտենցիալով աշխատող լինել, քանի որ հրաշալիորեն կարողանում է գլուխ հանել ամենաբարդ հաշվարկներից:

Ապրենք միասին. Սամվել Պապյան

Սամվելի IQ-ն բավականին բարձր է: Ապագա ծրագրավորողի մոտ բժիշկները Էյնշտեյնի աուտիզմ են հայտնաբերել:#ԱպրենքՄիասին

Опубликовано Առավոտ լուսո Среда, 22 января 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեր շուրջն ապրող բացառիկ մարդկանց մասին. Ապագա ծրագրավորողի մոտ բժիշկները Էյնշտեյնի աուտիզմ են հայտնաբերել
error: Content is protected !!