Մեր հին ու նոր, հավերժ երիտասարդ Երևան. Հին Երևանի լուսանկարները նոստալգիկ տրամադրություններ են առաջ բերում

Մեր հնամյա, բայցև հավերժապես ջահել ու նորացող Երևանը ամենայն հայոց սրտերի ամենից տաք մայրաքաղաքն է: Այն փոխվում է ամեն օր, գեղեցկանում ու մոդեռն տեսք ստանում, սակայն շատերի համար դեռ հիշելի և սիրելի են հին երևանյան լուսանկարները, որոնք տանում են դեպի տարիների հեռու-հեռավոր քաղցր հիշությունների գիրկը:

Հին երևանյան նկարներն իրենց մեջ ոչ միայն հին շենքեր ու կառույցներ են պարունակում, այլ նաև մի ամբողջ սերնդի թանկ ու սիրելի հիշողություն: Ավելորդ չեն համարում կրկնադեպ հիշեցնել մայրաքաղաքային արխիվային նկարներից մի քանիսը:

Չնայած հիմա Երևանը հարստացել է բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ, մոդեռն կառույցներով, բայց մեկ է՝ շատերի համար նախկին Երևանը շատ ավելի գեղեցիկ էր իր անպաճույճ համեստության մեջ:

Հին էրիվանցիները հաճախակի նորակառույց ու նորահայտ շինությունների կողքով կամ փողոցներով քայլելիս փորձում են մտովի վերաշինել նախկին քաղաքամոր հնամենի արտաքինը:

Երևանի շարունակաբար ձոնվել, նրա մասին հյուսվել են գեղեցկագույն արարմունքներ, որոնք հավերժացնում են մայրական գրկի պես ջերմցնող, ջերմագին ու տաքուկ մեր հնագույն քաղաքամայրը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեր հին ու նոր, հավերժ երիտասարդ Երևան. Հին Երևանի լուսանկարները նոստալգիկ տրամադրություններ են առաջ բերում
error: Content is protected !!