Մեր ծննդատանը կյանքը շարունակվում է, անկախ աշխարհում տիրող իրավիճակից. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Ծննդատուն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը, որ վերազինվել և սպասարկում է միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, ունի նաև ծննդատան առանձին բաժանմունք, բոլորովին առանձին շենքում, որը գտնվում է հիմնական հիվանդանոցի հարևանությամբ: Հիվանդանոցի ծննդատան հատվածը, ինչպես նաև պոլիկլինիկական բաժանմունքը շարունակում են աշխատել իրենց բնականոն հունով:

Այս մասին կրկին հիշեցրել է հիվանդանոցի սոցցանցային էջը՝ հրապարակելով հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի մատուցած ծառայությունների ցանկը: Նշվում է, որ հիվանդանոցը շարունակում է բարձր մակարդակով և անվճար մատուցել նախածննդյան, ծննդյան և հետծննդյան համապատասխան բժշկական ծառայություն ու պատշաճ հսկողություն:

Հրապարակման մեջ նշվում է, որ հիվանդանոցում շարունակվում է նոր ծնունդների ընդունումը. հիվանդանոցի բուժանձնակազմը շարունակում է սպասարկել հղիներին: Այստեղ լույս աշխարհ են գալիս նոր կյանքեր՝ ի հեճուկս ստեղծված դժվար իրավիճակին, գրանցվող մահերին:

Հայտնի է, որ կորոնավիրուսի պատճառով եղած մահվան ելքերը վերջին օրերին հենց այս հիվանդանոցում էին տեղի ունեցել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեր ծննդատանը կյանքը շարունակվում է, անկախ աշխարհում տիրող իրավիճակից. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Ծննդատուն
error: Content is protected !!