Բժշկուհի Վարսեն Ներսիսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է: Նա արդեն տևական ժամանակ է, պայքարում է COVID 19 վիրուսով վարակված քաղաքացիների կյանքի և նրանց շուտափույթ ապաքինման համար:
Վարսեն Ներսիսյանի նկարը հրապարակել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը՝ ծանոթացնելով իր նվիրյալ բուժաշխատողներից մեկի հետ և միաժամանակ ուշադրություն հրավիրելով նրա կատարած աշխատանքի վրա:
Վարսեն Ներսիսյանի ժպտերես դեմքին ակնառու են բժշկական դիմակների սեղմումից առաջացած սպիերը, դիմակի հետքերը: Վարսեն նման դեմքերին այսպիսի հետքեր ունեն նրա մյուս գործընկերները, ովքեր ստիպված են լինում երկար ժամերով կրեմ դիմակները՝ աշխատանքային գործունեության բերումով:
Հրապարակելով իր նվիրյալ բժշկուհու գեղեցիկ ու լավատեսական ժպիտով նկարը՝ հիվանդանոցի պաշտոնական էջը հորդորում է ճանաչել և տարածել մեր շուրջն ապրող նվիրյալ աշխատողներին, ովքեր իրենց օրերը նվիրում են այլոց առողջոևթյունը վերականգնելու համար: