Մերի Քոչարյանի նոր երգը մեծ արձագանք է ստացել համացանցում. Իմ սիրտ

Մերի Քոչարյանը երիտասարդ աղջնակ է, ով արդեն մի քանի երգերի ու տեսահոլովակների միջոցով հասցրել է ճանաչում ձեռք բերել ու սիրվել: Մերին տարին սկսել է նոր երգի հետ տարվող աշխատանքներով և փետրվարի սկզբին արդեն հրապարակել նոր երգն ու տեսահոլովակը:

Երգը մեծ սիրով ու ոգևորությամբ ընդունվեց Մերիի երկրպագուների կողմից և հաջողությամբ զբաղեցրեց սիրված երգերի շարքերը: Երգը կառուցվել է մարդկային հոգու մտորումների շուրջ:

Մերին այս անգամ հանդես է եկել սրտի մասին երգով: Երգը սկսվում է սրտի, մարդկային հոգու խոցելիության ու հավատարմության մասին մտորումներով: Մտորումները ևս մեկ անգամ վերահաստատում են այն տեսակետը, որ մարդու համար այնուամենայնիվ լավագույն նեցուկը, ընկերն ու հավատարիմը մնում է սեփական սիրտը:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է: Երաժշտական ձևավորմամբ զբաղվել է Նիգ Եգիբյանը:

Երգը ընդամենը մի քանի օր է, ինչ հրապարակվել է յութուբում, բայց արդեն բազմաթիվ դիտումներ ու հավանումներ է ստացել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մերի Քոչարյանի նոր երգը մեծ արձագանք է ստացել համացանցում. Իմ սիրտ
error: Content is protected !!