«Մենք պարզապես սիրել ենք իրար և միասին ապրել. Չենք ամուսնացել». Մարի Պետրոսյանը` նորածին բալիկի և նախկին սիրելիի մասին

«Ազիզյաններ» հեռուստանախագծում հղի Մարիին կերպավորող Մարի Պետրոսյանը, պարզվում է, իսկապես հղի է եղել: Սակայն դերասանուհին իր հետևորդներից, երկրպագուներից գաղտնի է պահել այս նորությունը: Մարդիկ այս մասին իմացել են միայն դերասանուհու ինստագրամյան հրապարակման կիջոցով:

Ամուսնության մասին ևս երկրպագուները ոչինչ չգիտեին: Մարին անձնական կյանքի մասին տեղեկությունները ոչ թե գաղտնի է պահում, այլ պարզապես չի ցանկանում դրանք հանրայնացնել:

Մարիի բալիկը տղա է, նրան Մոնթե են անվանակոչել: Նորաթուխ մայրիկը պատմում է, որ շատ քիչ է կարողանում բալիկի հետ զբոսնելու գնալ, սակայն տնից դուրս գալիս լինում են դեպքեր, երբ նրան բալիկի հետ թաքուն նկարում, իսկ հետո նկարն իրեն են ուղարկում: Բայց դերասանուհին խոստովանում է, որ դա իրեն հաճելի չէ:

Մարին պատմում է նաև, որ շատերի նման ինքն էլ հետծննդաբերական դժվարություններ է հաղթահարել, իսկ առաջիկայում լավ աշխատանքային առաջարկներ ստանալու դեպքում կշարունակի կարիերան. չի պատրաստվում թողնել այն:

Մարիի փոքրիկը նման է իր հայրիկին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Մենք պարզապես սիրել ենք իրար և միասին ապրել. Չենք ամուսնացել». Մարի Պետրոսյանը` նորածին բալիկի և նախկին սիրելիի մասին
error: Content is protected !!