Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ կառույցներն անկախ իշխանություն ունեն

Իրավագետ Ավետիք Իշխանյանը խոսել է մարդու իրվունքների պաշտպանության, դրանց խախտման, իրավական պետության և հասարակություն-պետություն փոխհարաբերությունների մասին:

Նա, դիմելով հասարակական գործիչներին, հարց է ուղղել, թե արդյոք մի կետից սկսած օրենք պիտի կառուցվի՞, թե՞ ոչ:

Ավետիք Իշխանյանը խոսքում նշել է, որ ինքը ժամանակին պաշտպանել է հեղափոխությանն ու իշխանափոխությանը՝ հույսով, որ բարեփոխումները կբերեն ավելի հզոր ու իրավական պետություն կառուցելուն:

Իշխանյանը նշում է, որ պետությունը ներկայումս փորձում է դատական համակարգը փոխել և անկեղծորեն հայտնում է, որ դա անում է այն բանի համար, որ համակարգի ղեկավարը չի ցանկացել ենթարկվել իրենց խաղի կանոններին:

Իրավագետը նշում է, որ ժամանակակից ժողովրդավարությունն իրավական պետությունն է, իսկ ներկայումս իշխանությունները ցանկանում են դիվիդենտներ շահել ժողովրդի չիմացության վրա: Նա կարծում է, որ իշխանությունը ներկայումս ձգտում է մենիշխանության, ինչը կարող է վտանգավոր արդյունքների հանգեցնել:

Այս հանգամանքով էլ Իշխանյանը բացատրում է իր դեմ դիրքորոշումը ՍԴ հանրաքվեի հետ կապված:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մարդու իրավունքները պաշտպանվում են այն երկրներում, որտեղ կառույցներն անկախ իշխանություն ունեն
error: Content is protected !!