Մայրը հրաժարվել է երեխայից, քանի որ նա ծնվել է սեւամորթ՝ լքված տղայի մի պատմություն

Մայրը երեխային թողել է ծննդատանը՝ տեսնելով, որ նա սեւ մաշկով է ծնվել։

Տղան բացարձակապես առողջ էր, նրա քաշը և մյուս բոլոր առողջական ցուցանիշները հիանալի էին, բայց պարզապես մուգ մաշկի գույնով էր: Տղային ծննդաբերած կինը վախեցել է և հրաժարվել նրանից։ Նա չէր ուզում, որ դավաճանության մասին բոլորը իմանան։

Նա ստել է ամուսնուն, որ երեխան ողջ չի մնացել եւ միայնակ է հեռացել ծննդատնից։ Բուժքույրերը տղային անվանել են Մարկ։

Երեխան լավ էր ուտում, արագ քաշ էր հավաքում, խելոք ու հանգիստ երեխա էր։

Հրաժարված երեխաներին ոչ հաճախ են մոտենում, միայն երեք ժամը մեկ կերակրելուց:

Մանկատուն տեղափոխվելուց մեկ օր առաջ Մարկը ուժաղ բղավում էր, բայց բուժանձնակազմը ուշադրություն չէր դարձնում բղավոցներին և լացին։ Երեխաները շատ են՝ ձեռքերը բոլորին չեն հասնում:

Գիշերը երեխան դադարեց բղավել եւ միայն կամաց ձայներ էր հանում:

Եվ այսպես, միայն հերթական կերակրման ժամանակ բուժքույրը ուշադրություն է դարձրել նորածնին եւ փոքրիկին շտապ տեղափոխել են է վերակենդանացման բաժանմունք:

Նրա մոտ ասֆիքսիա էր սկսվել, բժիշկները միջոցներ են ձեռնարկել եւ երեխային միացրել թթվածնին։

Տղան ծանր վիճակում էր, բայց ողջ մնաց։ Եվս մի քանի ժամ եւ նա չէր փրկվի:

Բուժքույր Ալբինան իր հանգստյան օրերին միշտ այցելել է լքված փոքրիկին: Նա ոչ մի կերպ չէր կարողանում նրան հանել մտքից, իր անօգնական հայացքը եւ ծանր վիճակը:

Ժամանակի ընթացքում Մարկի ինքնազգացողությունը ուղղվեց, երեխային պատրաստում էին դուրս գրման և մանկատուն տեղափոխելու։

Ալբինան ամուսնուն համոզել է որդեգրել այդ տղային։ Նրանք չունեին երեխա, իսկ Մարկի պատմությունը իրեն վերևից մի նշան թվաց: Ամուսինը երկար դիմադրում էր:

Բայց Ալբինան կարողացավ համոզել ամուսնուն։

Տղայի կենսաբանական մայրն այդպես էլ չհայտնվեց ծննդատանը։ Նա հնարավորություն է ունեցել վերցնել հրաժարագիրը, բայց նա չի արել դա:

Ալբինան շատ երջանիկ էր երեխային որդեգրելու փաստից: Այնպես որ, մի փոքրիկ սևուկ տղա ձեռք բերեց ընտանիք, երջանիկ ապագայի եւ սիրո հույս:

Իսկ կես տարի անց, Ալբինան իմացավ, որ հղի է: Եվ դա երեք տարի ապարդյուն անպտղության բուժումներից հետո:

Այո … իսկապես, ինչ-որ մեկը երկնքում խաղում է մեր ճակատագրերով, ստուգելով մեզ ուժը, բարությունը եւ սիրելու ունակությունը…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մայրը հրաժարվել է երեխայից, քանի որ նա ծնվել է սեւամորթ՝ լքված տղայի մի պատմություն
error: Content is protected !!