Մամ, մայրիկ, խնդրում եմ արի, էլ ուժ չունեմ քեզ սպասելու …

Հաճախ են ասում, որ վաղ ամուսնությունները երկար չեն տևում: Սակայն մեր դեպքում այդպես չեղավ: Չէր բոլորել մեր 20 տարին, երբ մենք ամուսնացանք: Մենք շատ էինք սիրում իրար: Դժվարությունները միասին հաղթահարում էինք ու ապրում էինք մեր փոքրիկ տանը, որը շատերը սիրո դղյակ էին անվանում:


Մեր ծնողներն օգնում էին մեզ և մենք շատ շնորհակալ ենք նրանցից, սակայն կարծում էինք, որ մենք մեր ուժերով պետք է կառուցենք մեր կյանքն ու ապագան: Շուտով ծնվեց մեր առաջնեկը՝ մեր որդին: Բառերով հնարավոր չէ նկարագրել այն հուզմունքն ու ուրախությունը, որ մենք զգում էինք:

Մենք հավասարապես խնամում էինք նրան: Նա մեծանում էր շրջապատված սիրով ու ջերմությամբ: Մենք մեծ հույսեր էինք փայփայում նրա ապագայի հետ կապված: Ու այդպես ապրում էինք ուրախ ու անհոգ: Շուտով տղաս դպրոցական դարձավ ու նրան տարանք լավ հեղինակություն ունեցող դպրոց: Մենք ցանկանում էինք, որ նա լավ ուսում ստանա:

Հանկարծ մի օր դպրոցից զանգ ստացա: Ուսուցչուհին խնդրում էր շտապ դպրոց գնալ: Նրա ձաւյնից հասկացա, որ անհապաղ պետք է դպրոց հասնել: Անմիջապես զանգահարեցի ամուսնուս ու ասացի, որ նա նույնպես շտապ դպրոց հասնի: Երբ հասանք դպրոցի մոտ, ես տեսա շտապօգնության մեքենան ու դպրոցի մուտքի մոտ հավաքված ուսուցիչներին, աշակերտներին ու կարծես հողը երերաց ոտքերիս տակ: Լսեցի ինչպես էր բժիշկը բարձրաձայն գոչում. «Ճանապարհ տվեք, երեխայի վիճակը շատ վատ է, բացեք ճանապարհը»:

Ու հանկարծ տեսա որդուս պատգարակի վրա պառկած, աչքերը փակ: Չեմ հիշում ինչպես եմ հայտնվել շտապօգնության մեքենայի մեջ, միայն հիշում եմ, որ ուզում էի գրկել որդուս, բայց բժիշկը թույլ չէր տալիս: Մեքենան այնպիսի արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք հիվանդանոց ու տղայիս տարան անմիջապես վերակենդանացման բաժանմունք: Երկու ամիս նրանք պայքարում էին որդուս կյանքի համար, բայց չկարողացան նրան փրկել:  Նրա մոտ գլխի ուռուցք էին հայտնաբերել:

Մենք շատ դժվարությամբ կարողացանք հաղթահարել մեր վիշտը: Ես անընդհատ տեսնում էի նրան երազում, ուզում էի գրկել ու բաց չթողնել, բայց արթնանում էի ու…

Որոշ ժամանակ անց մենք որոշեցինք  նույն տարիքի տղա երեխա որդեգրել, քանի որ ես չէի կարող երկրորդ անգամ մայրանալ: Շուտով ստացանք որդեգրման իրավունք և գնացինք մանկատուն: Մանկատանը մեր տղայի տարիքին մի տղա երեխա կար: Տնօրենը առաջարկեց նրան որդեգրել: Երբ իմացա նրա պատմությունը, այլևս վայրկյան անգամ չվարանեցի:

Փոքրիկին մանկատան դռների մոտ էր թողել մայրը ու հեռացել ու այլևս երբեք տեսակցության չէր եկել: Տղան շարունակ սպասում էր մորը, քանի որ մանկատան աշխատակցուհին ասել էր, որ մայրկիդ կգա, երբ դու նրան նամակ գրես: Մանկատան տնօրենը դարակից հանեց մի փոքրիկ թղթի կտոր, որի վրա ոչ վարժ ձեռագրով գրված էր «Մամ, մայրիկ, խնդրում եմ արի, էլ ուժ չունեմ քեզ սպասելու, ինչու ես ինձ մոռացել, այնպես եմ ուզում գոնե մեկ անգամ տեսնել քեզ, գիտեմ, որ դու ամենասիրուն մաման ես, ինչու չես գալիս»:

Արցունքները հոսեցին աչքերիցս: Տնօրենը խնդրեց աշխատակցուհուն բերել երեխային: Երբ աշխատասենյակի դուռը բացվեց երեխան վազելով նետվեց գիրկս ու ասաց.

— Մամ, դու եկել ես, մամ, ես գիտեի, որ դու կգաս, դու ինձ չես մոռացել, խնդրում եմ թող մնամ քեզ հետ, այլևս երբեք ինձ մենակ չթողնես:

Մենք նրան որդեգրեցինք ու շնորհակալ եմ Աստծուն նրա համար:

Եվ ուզում եմ ասել բոլոր մայրերին, երբեք մի լքեք ձեր երեխաներին, ինչ էլ որ լինի, ինչ էլ պատահի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մամ, մայրիկ, խնդրում եմ արի, էլ ուժ չունեմ քեզ սպասելու …
error: Content is protected !!