Մազաթափության դեմ հզոր և բնական միջոց. Այն նպաստում է նաև մազերի աճին

Մազաթափության դեմ և մազերի աճը նպաստող  դեղամիջոցների գներն ուղղակի ցնցող են, իսկ դեղամիջոցները ոչ արդյունավետ:

Ձեզ ենք առաջարկում մի բնական միջոց, որը արագ կկանխի մազաթափությունը և կնպաստի դրանց աճին:

Անհրաժեշտ է

  • 3 Ճ/գ աղացած դարչին
  • 6 ճ/գ մեղր
  • 6 ճ/գ ձիթապտղի յուղ

Պատրաստումը

  1. Ջրային գոլորշու վրա մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացրեք նրանում մեղրն ու դարչինը և լավ խառնեք:
  2. Ստացված խառնուրդը քսեք գլխին, ծածկեք սննդի համար նախատեսված ցելոֆանով, վրայից փաթաթեք սրբիչով և թողեք 1 ժամ: Լվացեք տաք ջրով:
  3. Կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ:

Մազաթափության պատճառները կարող են լինել

  1. Օրգանիզմում երկաթի պակասը
  2. Հորմոնալ խանգարումներ, որոնք պայմանավորված են վահանաձև գեղձի դանդաղ աշխատանքով
  3. Սխալ սնունդը և վիտամինների պակասը

 Զգուշացում. Օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ և համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությունը, ինչպես նաև չունեք ալերգիա մեղրից և դարչինից:

Оцените статью
Մազաթափության դեմ հզոր և բնական միջոց. Այն նպաստում է նաև մազերի աճին
Բեզե՝ այն պատրաստելու ամենաճիշտ տարբերակը
error: Content is protected !!