Մաեստրոն եկավ և ասաց՝ բերել եմ իմ կոչումներից հրաժարվեմ, այդ կոչումները տալիս եմ իրենց գլխին

Լրագրող Սուրեն Սարգսյանը հյուրընկալել է Նոյան Տապանի տաղավար և խոսել ներկա քաղաքական զարգացումների, նոր իրադարձությունների մասին՝ համեմատելով ներկա և անցյալ հանգամանքները:

Առաջին հերթին լրագրողը հիշել է արդեն երջանկահիշատակ Երվանդ Մանարյանին, նրան բնորոշել որպես արդարամիտ ու ուղղախոս մարդ: Նա հիշում է, թե ինչպես է արտիստը վրդովված եկել խմբագրություն և պահանջել, որ թերթում հայտարարություն տարածեն, որով կտեղեկացվի, որ ինքը հրաժարվում է պետական այրերի կողմից իրեն տրամադրված կոչումները:

Լրագրողը պատմում է, որ Մանարյանը բարկացած էր իշխանության սխալ քայլերի պատճառով:

Ս. Սարգսյանը անդրադարձ է կատարում նաև տարիներ առաջ իր հանդեպ կատարված դեպքերին, երբ աշխատել է հեռուստատեսությունում, հերթական ընտրակեղծիքների պատճառով հեռացել է հեռուստատեսությունից՝ տալով ասուլիսներ, որոնցում նա բարձրաձայնել է անօրինականությունների մասին:

Դրանից հետո նրա վրա մի քանի դիմակավորներ են հարձակվել: Մինչ հիմա նա ոչ մի միջոց չի ձեռնարկել կազմակերպիչներին պատժելու համար՝ չնայած հրաշալի գիտի, թե ովքեր են գտնվում դրա թիկունքում: Լրագրողը գերադասում է պարզապես բարձրաձայնել խնդիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մաեստրոն եկավ և ասաց՝ բերել եմ իմ կոչումներից հրաժարվեմ, այդ կոչումները տալիս եմ իրենց գլխին
error: Content is protected !!