Ձիթապտղի յուղն անչափ օգտակար և բուժիչ հատկություններով իր առանձնահատուկ տեղն ունի բժշկության և կոսմետոլոգիայի մեջ

Ձիթապտղի յուղը բնական միջոց է սրտանոթային հիվանդությունների, հատկապես  ինֆարկտի և ինսուլտի կանխարգելման համար: Ինչպես և բոլոր բուսական յուղերը՝ այն խոլեստերին չի պարունակում և օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:

Ձիթապտղի յուղը շատ օգտակար է մարսողական համակարգի համար, լավացնում է ստամոքսի , աղիների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեությունը, նպաստում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի ապաքինմանը:

Նրանք, ովքեր տառապում են փորկապությունից, պետք է առավոտյան քաղցած վիճակում խմեն 1թ/գ ձիթապտղի յուղ: Բացի այդ ձիթապտղի յուղն օժտված է լեղամուղ հատկությամբ, այդ պատճառով էլ դրա կանոնավոր օգտագործումը կօգնի լեղաքարային հիվանդության կամ լեղապարկի հեռացման դեպքում, ինչպես նաև շատ անհրաժեշտ է լեղապարկը հեռացրած մարդկանց:

Ձիթապտղի յուղն օժտված է երիտասարդացնող հատկությամբ, E վիտամինի և հակաօքսիդանտների խարունակության շնորհիվ այն իրոք խոչընդոտում է բջիջների ծերացմանը, հարթեցնում է կնճիռները, կանխում դրանց առաջացումը, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունը:

Ձիթապտղի պտուղներում պարունակվում են մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը և դրանք լավ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Оцените статью
Ձիթապտղի յուղն անչափ օգտակար և բուժիչ հատկություններով իր առանձնահատուկ տեղն ունի բժշկության և կոսմետոլոգիայի մեջ
Դեղագործները ապշած են այս տնային պայմաններում պատրաստվող կրեմի հզորությունից․ Այն վերացնում է դեմքի կնճիռները և պզուկները
error: Content is protected !!