Հրաշագործ սերկևիլի օգտակար հատկությունները և կիրառումը ժողովրդական բժշկության մեջ, որոնք շատ քչերին են հայտնի

Սերկևիլի պտուղները պարունակում են  պեկտինային նյութեր, կիտրոնաթթու, բազմապիսի շաքարներ, C վիտամին, միկրոտարրեր: Սերմերում կան լորձային նյութեր, որոնք ուռչում են ջրում, ինչպես նաև օսլա, ճարպեր, սպիտակուցային նյութեր, ներկանյութեր, հանքային նյութեր,  գլյուկոզիդ և այլն:

Սերկևիլն օգտագործում են հակաբորբոքային, հակամանրէային, թույլ լուծողական, արյունը վերականգնող, քրտնաբեր միջոց:

Սերկևիլի միջուկի լորձանման նյութերը և սերմերը օգտագործում են հազի, սրտային հիվանդությունների դեպքում, անգամ տուբերկուլյոզի բուժման ժամանակ:

Սերկևիլից պատրաստված թուրմը կարելի է օգտագործել բրոնխիալ ասթմայի, շնչափողաբորբի (տրաքեիտ)՝ շնչափողի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ:

10 գրամ տերևների կամ պտղամսի վրա լցնել     300մլ եռման ջուր, թողնել 1-1,5 ժամ և օգտագործել օրական 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Այս թուրմը կարելի է օգտագործել նաև ստամոքսի բորբոքումների ժամանակ:

Սերկևիլի թուրմով բերանի խոռոչը ողողել բերանաբորբի (ստոմատիտ), լնդերի արյունահոսության  ժամանակ:

Սերկևիլի թուրմն օգտագործում են նաև աչքերի լվացման համար:

Սերկևիլի փափկամսի կամ հյութի ջերմաթրջոցների ամենօրյա կամ հաճախակի օգտագործումը հետանցքի ճաքերի արագ բուժելու ամենաարդյունավետ միջոցներից է:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի: Ժողովրդական միջոցների կիրառումը բուժական նպատակներով պետք է վերահսկվի մասնագետի կողմից:

Оцените статью
Հրաշագործ սերկևիլի օգտակար հատկությունները և կիրառումը ժողովրդական բժշկության մեջ, որոնք շատ քչերին են հայտնի
Նյարդաբաններն ահազանգում են. այս խորհրդին պետք է հետևի յուրաքանչյուր կին
error: Content is protected !!