Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է. նա այսօր կդառնար 85 տարեկան

Ահնիձորցի հանճարեղ պատանին իր ծննդավայրի վավերագիրն էր, հայրենակիցների ցավի ու հոգսի արտահայտիչը: Հենց Ահնիձորն է դառնում մաթևոսյանական արձակի հիմնական տարածքը, այն վայրը, որտեղ ապրում ու արարում է մաթևոսյանական արձակի հերոսը:

Մաթևոսյանը գրականության առաջին պլան մղվեց իր հայտնի «Ահնիձոր» ակնարկով, որը թե՛ ճանաչում, թե՛ խնդիրներ բերեց հեղինակին: Ակնարտում նա պահանջում էր, որ թույլ տան գյուղացուն զբաղվել իր աշխատանքով:

Ակնարկով Մաթևոսյանը անմիջապես գրավեց իշխանությունների ուշադրությունն ակնարկում արտահայտված բողոքի պատճառով: Արձագանքը չի ուշանում. Մաթևոսյանին հեռացնում են աշխատանքից, Մանկավարժական համալսարանից. նա ուսանող էր: Պատժվում են նաև այն անձիք, ովքեր օժանդակել են ակնարկի տպագրմանը:

Նա մեր ամենից ընթերցվող հեղինակներից է, չնայած հեղինակը միշտ դժգոհ էր իր գրած գործերից, դրանց ծավալից: Ինքը՝ գրողը, իր կյանքի ընթացքը շատ է նմանեցնում իրեն նախորդած մեծ հանճարի՝ Թումանյանի, ինչպես նաև Պուշկինի ու Տոլստոյի կյանքին:

Հետանկախության շրջանը Մաթևոսյանի համար ստեղծագործական պասիվության շրջան էր. նա ակտիվ հասարակական գործիչ էր, ապա նաև՝ պատգամավոր: Նոր հասարակական կարգերը, մեկը մյուսին փոխարինող դժվար շրջաններն ու դժբախտ իրադարձությունները Սումգայիթի, երկրաշարժի, Արցախյան շարժման տեսքով ծլում էին մեծ գրողից մեծ էներգիա, ինչի պատճառով կիսատ են մնում նրա վերջին շրջանի գործերը: Նա կամ պետք է դառնար այդ օրերի տարեգիրը, կամ լռեր:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է. նա այսօր կդառնար 85 տարեկան
error: Content is protected !!