Հետհեղափոխական դեպրեսիա է․ Ամեն մեկը կարծիք հայտնելու իրավունք չունի, դա պետք է վաստակել

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը խոսել է իր և ընկերների գրական գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձել է հեղափոխական և հետհեղափոխական իրողություններին:

Նա նշում է, որ հայ հասարակությունը ավելի շատ է սկսել ընթերցել, մեծացել է ինտելեկտուալ մասսան, և հենց այդ մասսան էլ իրականացրեց հեղափոխությունը: Հեղափոխությունը նաև ընթերցելու և ինտելեկտի բարձրացման արդյունք է, որի նախասկիզբը քաղաքացիական ակտիվություններն են եղել:

Ծանոթ լինելով ոլորտի նրբություններին՝ Ա. Նիկողոսյանը նշում է, որ վիճակագրության ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ գրքի վաճառքի, գրքի հանդեպ ընթերցողի հետաքրքրության աճը ուղիղ համեմատական է քաղաքացիական շարժումների դինամիկային:

Ա. Նիկողոսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ հենց Թավշյա հեղափոխությանը նախորդող տարում Հայաստանում գրանցվել է գրքի վաճառքի բարձր մակարդակ:

Հետհեղափոխական ճգնաժամը գրականագետը տրամաբանական ու սպասված է համարում, քանի որ հեղափոխությունից հետո տարբեր խզումների առաջանալը ևս բնական է: Այդ իրավիճակից դուրս գալու համար կարևոր է, որ լինի հոգեբանական փոփոխություն, որի արդյունքում մարդն իրեն պետք է զգա լիարժեք մասնիկ, ոչ թե դիտորդ:

Ա. Նիկողոսյանը փաստում է, որ իրավիճակը չի մեղմում նաև ինտելեկտուալ գործիչների ասպարեզ գալը, քանի որ պարզվեց, որ ինտելեկտուալ լինելը ևս բավարար չէ: Հարկավոր են այլ ճկունություններ ևս:

Ա. Նիկողոսյանն անդրադարձել է նաև նախկին և ներկա համակարգերում մտավորականության դրսևորման և գործունեության տարբերություններին՝ անելով հետաքրքիր դիտարկումներ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հետհեղափոխական դեպրեսիա է․ Ամեն մեկը կարծիք հայտնելու իրավունք չունի, դա պետք է վաստակել
error: Content is protected !!