Հարսնացուն զարմացավ, երբ փեսացուն դադարեցրեց հարսանիքը, սակայն երբ իմացավ պատճառը, արտասվեց

Այն ժամանակ, երբ Բեկկին ուրախությունից կորցրել էր իրեն այն մտքից, որ ամուսնանալու է իր երազանքների տղամարդու հետ, չէր պատկերացնում, որ այդ օրը նաև տխրելու է: Նրան որդին` Տրիստոնը, մահացել էր, իսկ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ օրը նա իր կողքին չի լինելու:

Հարսնացուն չգիտեր, որ փեսացուն իր համար հուզիչ անակնկալ էր պատրաստել: Որդու մահվանից հետո նրա սիրտը տվել էին մի երիտասարդի, որը սրտի փոխպատվաստման կարիք ուներ:

Տրիստոնի սիրտը փրկել էր այդ երիտասարդի կյանքը: Փեսացուն, առանց որևէ բան Բեկիին ասելու, հանդիպել էր Ջեյքոբի հետ ու խնդրել էր, որ հարսանիքին լինի իրենց վարորդը:

Երբ Բեկկին պատրաստվում էր մոտենալ խորանին, փեսացուն դադարեցրեց արարողությունը ու բոլորին ներկայացրեց Ջեյքոբին:

Այս ամենից հետո իսկական հույզերի տեղատարափ սկսցեց, իսկ երբ Բեկկին գրկեց տղային, ներկաները չկարողացան զսպել իրենց արցունքները:

Ջեյքոբը շնորհակալություն հայտնեց անգին նվերի համար և խոստացավ, որ Տրիստոնի հիշատակը վառ կպահի ու առողջ ապրելակերպ կվարի:

Բեկկին հուզված էր ու անչափ երջանիկ, քանի որ նա որդու ներկայությունը գտել էր Ջեյքոբի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Hayinfo.net

Оцените статью
Հարսնացուն զարմացավ, երբ փեսացուն դադարեցրեց հարսանիքը, սակայն երբ իմացավ պատճառը, արտասվեց
Ձեր ընտրած ապարանջանը կբացահայտի, թե ինչպիսի կին եք դուք
error: Content is protected !!