Հարութ Փամբուկչյան — «ՏԱՐՎԱ ԵՐԳ ՍՈՉԻՈՒՄ». հանդիսատեսին ցնցած ևս մեկ հուզիչ ելույթ

Լինելով հասարակական լայն զանգվածների ամենից սիրելի երգիչ-կատարողներից մեկը՝ Հարութ Փամբուկչյանը ակտիվորեն հանդես է գալիս տարատեսակ երաժշտական նախագծերում, մրցույթներում ու մրցանակաբաշխություններում՝ փորձելով ամեն կերպ գոհացնել իր հանդիսատեսին: Հարութի հաջողությունների գաղտնիքը, թերևս, նրա՝ հին ու նոր երգերի մատուցման յուրօրինակ ոճի ու եղանակի մեջ է, որն էլ հոգեհարազատ ու սիրելի է դառնում շատ-շատերին:

Հարութ Փամբուկչյանի մասին գնահատանքի խոսք ասվել է բազմիցս, ու դեռ ասվելու է, քանի որ նա ջանասիրաբար ու անշեղորեն գնում է արվեստի՝ իր որդեգրած յուրօրինակ մատուցման ճանապարհով: Նրա մասին հիացմունքով են խոսում տարբեր տարիքի ներկայացուցիչ երաժշտասեր անձիք:

Վերջերս Սոչիում տեղի ունեցած ամենամյա երաժշտական նախագծի շրջանակներում «Տարվա երգ» անվանակարգում իր պատվավոր տեղն ունեցավ նաև Փամբուկչյանի կատարումը:

Այսօր՝ փետրվարի 7-ին Փամբուկչյանն իր յութուբյան ալիքով հրապարակել է Սոչիում իր ունեցած ելույթի հատվածը: Թե՛ համերգին ներկա գտնվող հանդիսատեսի, թե՛ յութուբյան հետևորդների արձագանքները ոգևորող ու սիրառատ են: Շատերն են գնահատանքի խոսքեր ուղղում սիրելի երգչին՝ իրենց վերաբերմունքով ոգևորելով նաև նրան:

Оцените статью
Հարութ Փամբուկչյան — «ՏԱՐՎԱ ԵՐԳ ՍՈՉԻՈՒՄ». հանդիսատեսին ցնցած ևս մեկ հուզիչ ելույթ
Համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը
error: Content is protected !!