Հանդիպել են հայ և ադրբեջանցի երիտասարդները. երիտասարդները երգել են հայերեն երգեր

Վրաստանում անդրկովկասյան ժողովուրդների հետ կազմակերպված նախագծի շրջանակներում հանդիպել են հայ և ադրբեջանցի երիտասարդները՝ թրեյնինգ անցկացնելու: Հայ երիտասարդները հիմնականում ջավախեցի են:

Նրանք շփման ժամանակ որոշակի դժվարություններ են ունեցել, քանի որ չեն կարողացել միասին խոսելու ընդհանուր լեզու գտնել. ո՛չ հայրերն, ո՛չ վրացերեն, ո՛չ էլ ադրբեջաներեն չեն կարողացել շփվել:

Շփումների ժամանակ երիտասարդները տարատեսակ խաղեր են խաղացել, երգեր երգել, հիմնականում հայերեն երգեր: Հանդիպման և շփումների մի քանի օրերի ընթացքում երիտասարդները ծանոթացել են իրար հետ, միմյանց մշակույթներին:

Հանդիպման ավարտին երիտասարները խմբերով պետք է պրեզենտացիաներ ներկայացնեն՝ ընտրելով որևէ կամայական թեմա: Վերջում պրեզենտացիաների մեջ մրցույթ եղակ և հաղթող ճանաչվեց հայկական կողմը ներկայացնող թիմը:

Նախագծի գաղափարը հայ և ադրբեջանցիների միջև առանց լարվածության մրցույթ կազմակերպելն էր, որը հաջողությամբ պսակվեց:

Հանդիպման մասին պատմող տեսանյութը վարում է Վրաստանում լրագրություն ուսանող հայազգի բլոգեր Արփի Բեկարյանը:

Ermeni ve Azeri Gençlerin Buluşması / Հայ եւ Ազերի երիտասարդներ իրար հետ հանդիպեցան / Meeting of Armenian and Azeri Youths

— #Ermeni ve #Azeri Gençlerin Buluşması — #Հայ եւ #Ազերի երիտասարդներ իրար հետ հանդիպեցան — Meeting of Armenian and Azerbaijani YouthsGürcistanlı Ermeni ve Azeri Gençler Tiflis'de buluştu.#Վրացահայ ու Ազերի երիտասարդներ Թիֆլիսի մէջ հանդիպեցան#Armenian and #Azerbaijani youths of #Georgia met in #Tbilisi.

Опубликовано Müslüman Ermeniler Muslim Armenians Մահմեդական Հայեր Вторник, 10 декабря 2019 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հանդիպել են հայ և ադրբեջանցի երիտասարդները. երիտասարդները երգել են հայերեն երգեր
error: Content is protected !!