Հայ հրուշակագործի տորթերը դարձել են Լաս Վեգասի այցեքարտերից. Լաս Վեգասի քաղցր արվեստների հայազգի թագուհին

Լաս Վեգասի արդեն ավանդական դարձած հրուշակագործական մրցույթներում արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ լավագույնը ճանաչվում է մեր հայրենակցուհին՝ Ֆլորա Աղաբաբյանը:

Ֆլորան իր հաջողության գաղտնիքը համարվում է իր չկրկնվելու ցանկությունը, ձգտումը: Նա ասում է, որ եթե աշխարհը գնա մի ուղղությամբ, ապա ինքը պիտի բռնի հակառակ ուղղությունը, որ չկրկնվի: Նա մշտապես փորձում է հեռու մնալ բոլոր տեսակի կաղապարներից՝ ուղիղ թե փոխաբերական:

Նրա պատրաստած հրուշակագործության գլուխգործոցները զարդարում են ոչ միայն ամերիկյան հայտնի աստղերի միջոցառումները, այլ նաև միջազգային հրուշակագործության թանգարանները: Ֆլորան ինքն իրեն համարում է Cake artist:

Նա տորթերի զարդարման գործում մասնագիտացած նկարիչ է, ով միջազգային բոլոր տորթերի փառատոնների մշտական հաղթողն է արդեն տևական ժամանակ: Նա հրուշակագործության լեզվով թարգմանում է ամեն ինչ:

Վերջերս նրա գործերին և կատարած աշխատանքներին անդրադարձավ նաև ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը:

Նա հիմա ղեկավարում է վաթսուն հոգանոց կանանցից կազմված խոհարարական թիմը: Նա կարծում է, որ ոչինչ անհնար չէ, պարզապես պետք է ամեն ինչ հոգով անել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայ հրուշակագործի տորթերը դարձել են Լաս Վեգասի այցեքարտերից. Լաս Վեգասի քաղցր արվեստների հայազգի թագուհին
error: Content is protected !!