Հայ հրաշագործ բժիշկները փրկել են ահռելի գոյացությամբ ծնված երեխայի կյանքը

Վերջերս Հայաստանում մի փոքրիկ էր ծնվել մոտ երեք ու կես կիլոգրամ քաշով, սակայն երեխայի քաշի կեսից ավելի ավելորդ գոյացություն է եղել: Նման դեպք հազվադեպ է գրանցվում:

Երեխային տեղափոխում են Սուրբ Աստվածամայր բ/կ, որտեղ էլ վիրահատություն է իրականացվում, որը ձգվում է մոտ երեք ու կես ժամ: Վիրահատական գործընթացն իրենից մեծ բարդություն էր ներկայացնում, քանզի կար աղիները վնասելու լուրջ վտանգ:

Բժիշկները կարողանում են հրաշքով փրկել փոքրիկ երեխայի կյանքը՝ գրանցելով բացառիկ արդյունք: Բժշկական կենտրոնի տնօրենը խոստովանում է, որ իր պրակտիկ գործունեության ընթացքում նմանօրինակ բարդ դեպք չի հանդիպել: Նա հիշում է, որ դեռևս քսանվեց տարի առաջ վիրահատել է մի նորածնի, սակայն նրա գոյացությունն այսչափ մեծ չի եղել, իսկ տղան արդեն մեծ է և ուսանում է Ամերիկայում:

Երեխան հետվիրահատական շրջանը լավ է տարել, նույնիսկ վերականգնել է քաշը, իսկ այժմ նրան արդեն տուն են ուղարկել, քանզի վիճակը կայուն է ու բավարար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայ հրաշագործ բժիշկները փրկել են ահռելի գոյացությամբ ծնված երեխայի կյանքը
error: Content is protected !!