Հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում, բայց Երեւանում ռեստորան է բացում

Հայտնի ռեփեր Տիմատին, ով  վերջերս  իր  նոր տեսահոլովակը նկարահանել էր Հայաստանում, կարծես թե  իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում:  Այդ մասին դեռ  2007 թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ հայտարարել է նա: Կայացած համերգի ավարտից անմիջապես հետո երգիչը   հրապարակավ  դիմել է իր  հանդիսատեսին  և ասել, որ նրանց եղբայի Տիմատին է:

Այս տեղեկությունը  մինչ այժմ էլ շարունակում է շրջանառվել  ադրբեջանական լրատվամիջոցներում:

Սակայն սա դեռ ամենը չէ:  2015 թ.  Երեւանում տեղի ունեցած  համերգային երեկոյի ընթացքում   երգացանկում տեղ գտած երգերից մեկը «հատուկ Երեւանի համար ռեմիքսով» էր սկսել, սրանով իսկ  անակնկալի բերել  հայ հանդիսատեսին ու երկրպագուներին: Նույնկերպ վարվել էր  ադրբեջանցի երկրպագուների հետ:

Իսկ ահա այս համատեքստում էլ երեկ  Երեւանում տեղի ունեցավ Տիմատիի՝ «Black Star» արագ սննդի ռեստորանի բացման փոքրիկ միջոցառումը: Սակայն բացման պաշտոնական  արարողությունը նախատեսվում է իրականացնել  մոտավորապես  1 ամիս հետո:

Ի հավելումն այս ամենի, հատնի ռեփերը դեկտեմբերի 6-ին  Երեւանում, մասնավորապես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգային շոու կունենա:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում, բայց Երեւանում ռեստորան է բացում
error: Content is protected !!