Հայտնի լուսանկարի հերոսի՝ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրն է. մի նկարի պատմություն

Թերևս, այս նկարը Արցախյան ազատամարտի ամենահայտնի լուսանկարներից մեկն է։ Դժվար թե գտնվի մեկը, ով առանց հուզմունքի կարդա այս լուսանկարի պատմությունը:

Լոևսանկարում պատկերված տղան Սարգիս Հացպանյանն է, ում ծանոթները հիշում են որպես բարձր ինտելեկտի տեր ազատամարտիկ, Հայ և Մարդ, ով գեղեցիկ ու համոզիչ խոսք ուներ,առաքինի պահվածք ու վարք, տիրապետում էր Մերձավոր Արևելքին առնչվող խորը գիտելիքների և տեղեկությունների:

Սարգիսը մխիթարում է ադրբեջանուհուն: Վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում ևս երկար տարիներ այս նկարը տարածել են, սակայն ներկայացրել են լրիվ հակառակ տեսանկյունից՝ իբր ծեր կինը հայ է, որին ադրբեջանցի զինվորը օգնություն է ցուցաբերում: Երբ կեղծիքը բացահայտվում է, նկարը մեկընդմիշտ հեռացնում են էլեկտրոնային հարթակներից:

Սարգիսի մահը անդառնալի կորուստ էր հայերի համար: Սարգիս Հացպանյանի անցած ուղին դեռ նոր-նոր է սկսում ըստ արժանվույն գնահատվել ու արժևորվել:

Оцените статью
Հայտնի լուսանկարի հերոսի՝ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրն է. մի նկարի պատմություն
«Համարյա ոչ մի բան արված չի…». վարչապետը «զայրացել» է Եղեգնաձորի քաղաքապետի վրա
error: Content is protected !!