Հայուհի, ով իր կախարդական մատներով սովորական ալյուրից արվեստի գլուխգործոցներ է ստեղծում

Կապանցի Մարգարիտան իր հրաշագործ մատների ձեռակերտումներով արդեն հասցրել է գրավել ոչ միայն կապանցիների, այլև երկրից դուրս գտնվող շատ ու շատ մարդկանց սրտեր:

Մարգարիտան այն անձանցից է, ով կարողանում է իր գործին ստեղծագործաբար մոտենալ և ստեղծել խմորեղենների բացառիկ, անկրկնելի մնուշներ, որոնք հիացնում ու զարմանք են պատճառում բոլորին:

Մարգարտիային գեղարվեստը հետաքրքրել է դեռ մանկուց: Լինելով Կապանի գեղարվեստի դպրոցի սան՝ Մարգարիտան մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ու մրցույթների՝ նշանակալի հաղթանակներ ու նվաճումներ գրանցելով:

Մարգարիտան ներկայումս Մանկավարժական համալսարանի սան է, իսկ վերջերս Մոսկվայում կայացած տորթերի միջազգային մրցույթից մեր տաղանդավոր հայրենակցուհին վերադարձել է ոսկե մեդալով:

Մարգարիտայի կերտած հրուշակագործական գլուխգործոցները մեծ հետաքրքրություն ու հիացմունք են առաջացնում իրենց արտաքին տեսքով ու պատրաստման բացառիկ նուրբ տեխնոլոգիայով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հայուհի, ով իր կախարդական մատներով սովորական ալյուրից արվեստի գլուխգործոցներ է ստեղծում
error: Content is protected !!