Հայկական հետքը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ. ուշագրավ փաստեր

Եթե ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրող հայերի գործունեության մասին շատ թե քիչ գիտեն շատերը, իսկ այ Մեծ Բրիտանիայում հայերը գործունեությունը, նրանց թողած հետքը պատված է մշուշով:

Պարզվում է՝ հայերը Մեծ Բրիտանիայում բավականին մեծ դեր են ունեցել. նրանց հետքը բրիտանական պատմության վրա նշանակալից է ու կարևոր:

Դեռևս 8-րդ դարից մեզ հասած բրիտանական պատմության մեջ նշվում է, որ Բրիտանիայի առաջին բնակիչները եղել են բրիտանացիները, որոնք եկել էին Հայաստանից և բնակություն հաստատել Բրիտանիայի հարավային հատվածում:

Մեկ այլ վարկած էլ կա այն մասին, որ Իռլանդիայի առաջին բնակիչները ևս եկել են Հայաստանից: Հաշվի առնելով հին հայկական և կելտական մշակույթների նմանությունները՝ պատմաբանները գտնում են, որ այս վարկածներն ամենայն հավանականությամբ ճշմարիտ են:

Իռլանդիայում գոյություն ունեն հայկական խաչքարերին արտաքնապես նմանվող խաչաձև քարե կառույցներ, որոնք ուսումնասիրելիս հնէաբանները փորձում էին հասկանալ, թե ինչպե՞ս են իռլանդացիները կարողացել կերտել նման գլուխգործոցներ, մինչև որ 2005-ին Արցախում հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների ժամանակ  հայտնաբերվեց նմանատիպ ծաչքարների անալոգներ: Ի դեպ՝ խաչ բառը և՛ հայերեն, և՛ կելտերեն նույն իմաստն ու նշանակությունն ունի:

Оцените статью
error: Content is protected !!