Ռուս քաղաքագետ, պատմաբան Նիկոլայ Պլատոշկինը վերլուծություններ է արել Հայաստանում տեղի ունեցող ռեֆորմների մասին: Նա անդրադարձել է տնտեսական աճին, որ գրանցվել է մեր երկրում: Քաղաքագետը դատողություններն ու վերլուծությունները զարգացրել է Ռուսաստանի քաղաքական դաշտի հետ համեմատության համատեքստում:
Քաղաքագետի համոզմամբ հնչող դժգոհությունները միայն նրանց կողմից են, ովքեր ինչ-որ բան կորցնելու մտավախություն ունեն:Քաղաքագետը մի շարք դրական փոփոխությունների կողքին կարևորել է հարկերի իջեցումը, օլիգարխիայի ճնշումը, այն միտումը, որով Փաշինյանը ձգտում է Հայաստանը դարձնել մտածող, մտավոր հզոր կարողությունների երկիր: Պլատոշկինը հիշում է, որ խորհրդային երկրների շարքում Հայաստանը միշտ առանձնացել է իր մտավոր պոտենցիալով, կարողություններով:
Քաղաքագետի համար անհեթեթ է թվում այն, որ ոմանք Փաշինյանին մեղադրում են ամերիկյան լրտես լինելու մեջ:
Պլատոշկին կարևորում է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը պետական հաստատությունների պատերից հեռացնել է տվել պետական ղեկավարների նկարները, մինչդեռ Ռուսաստանում դեռ շարունակում են պատերին կախված մնալ Պուտինի նկարը: